Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել փոքր ՀԷԿ-երը փակելու համար հատուկ Ֆոնդ ստեղծելու առաջարկով: Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, համալիր վերլուծության հիման վրա նախարարությունը կառավարության քնարկմանը կներկայացնի իր երկրի հիդրոէներգետիկ ոլորտի զարգացման Հայեցակարգը: Միևնույն ժամանակ, նախարարությունը վերահսկիչ մարմիններին կոչ է արել ուժեղացնել հսկողոթյունն այդ ոլորտում և հետևել, որպեսզի շուկայի մասնակիցները կատարեն ՀԷԿ-երի շահագործմանն անհրաժեշտ բոլոր պահանջները:
Հատուկ Ֆոնդի ստեղծումով, ըստ փոխնախարարի, կարելի է լուծել պրոբլեմային ՀԷԿ-երի փակման հարցը, որոնք ժամանակին լիցենզիա են ստացել օրենքի խախտումով, կամ էլ շինարարական որոշ չափանիշների բացակայության պայմաններում: Ըստ փոխնախարարի, պահպանվող տարածքներում և Սևան լցվող գետերի վրա չպետք է լինեն ՀԷԿ-եր: Սակայն, այդ ՀԷԿ-երը փակելու համար պետք է լինեն օրենսդրական հիմքեր, որոնց վրա ներկայումս աշխատում են, նշել է փոխնախարարը:
Նշենք, որ կառավարության հոկտեմբբերի 27-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին հանձնարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ 15-օրում ԱԺ-ին ներկայացնել իրավիճակը փոքր ՀԷԿ-երի համար ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվության և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում: Բացի այդ, կառավարության ղեկավարը հանձնարարել էր նաև ներկայացնել փոքր ՀԷԿ-երի գնագոյացման մեխանիզմաների կիրառման վերաբերյալ նոր առաջարկներ: