
Արմինֆո.Հայաստանը Համաշխարհային բանկից $50 մլն արտոնյալ վարկ կստանա բյուջեի կարիքների համար:
«Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ:
Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում: $50 մլն բյուջետային վարկը կտրամադրվի 25 տարի ժամկետով՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6–ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։
Նշենք, որ DPF–ը վարկային գործիք է, որն առաջարկում է երկրներին ընդհանուր բյուջետային աջակցություն` ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականության բարեփոխումների մշակման համար։