
Արմինֆո. Եվրաբոնդերի երկրորդ տրանշով Հայաստանում 2016-ի հունվար-սեպտեմբերին կատարվել 52,12 մլն.դոլարի գործարք, իսկ եկամտաբերությունը 7.01%-ից նվազել է մինչև 5.84%: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, առավելագույն ծավալն այդ ժամանակահատվածում արձանագրվել է մարտին` 14 մլն.դոլար, 6.44% եկամտաբերությամբ, իսկ նվազագույնը` մայիսին - 2 մլն դոլար, եկամտաբերությունը - 6.66%:
Ընդհանուր առմամբ, հայկական եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկման պահից, հաշվի առնելով նաև երկրորդ տրանշը, 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկրորդային շուկայում դրանցով կատարված գործարքների ծավալը հասել է 219 մլն.դոլարի, իսկ եկամտաբերությունը`սկաբում 6.25% -ից մինչև 7.01% բարձրանալուց հետո 2016 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է մինչև 5.84%:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, կառավարությունը նախատեսում է եվրապարտատոմսերի թողարկում մինչև 2020 թվականը: Հերթական թողարկումը նախատեսվում է երկրի պետական պարտքի հաջող կառավարման համատեքստում: Միևնույն ժամանակ, հաջորդ թողարկման համար անհրաժեշտ է ճիշտ ընտրել պահը: «Եթե թողարկման պահին պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը կազմի 90%, ապա եկամտաբերությունը կլինի վտանգի տակ: Եվ հակառակը, դրական մակրոտնտեսական ցուցանիշների դեպքում պարտքը կներկայացվի ավելի ցածր տոկոսներով»,-նշել է նա, հավելելով, որ երկրորդ թողարկումը հաջողված էր: «Եթե 2015 թվականին չլիներ 200 մլն.պարտքի մարումը, ապա Հայաստանի պարտքի սպասարկումը 2020 թվականին մեզ վրա կնստեր 921 մլն.դոլար, իսկ նույն չափի գումար էլ անհրաժեշտ է ուղղել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին դրությամբ գոյություն ունեցող պարտքի սպասարկմանը, իսկ 921 մլն. + 200 մլն.դոլարն իսկական մղձավանջ կլիներ բյուջեի համար»,-ընդգծել է նա:
$500 ծավալով սուվերեն պարտամսերի երկրորդ տրանշը, 10 տարի ժամկետով և 7.5% եկամտաբերությամբ, տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 19-ին: Մուտքերը կազմեցին $487 մլն.: Գումարի մի մասը` $205 մլն.-ը ուղղվեց առաջին էմիսիայի գնմանը, որի մարումը նախատեսված է մինչև 2020 թվականը: Մնացած գումարը փոխանցվեց ՀՀ գանձապետարանին և երկրի բյուջետային համակարգին: Ըստ փորձագետների, դա, ըստ էության, ամենամեծ պարտքն էր, որը երբևէ ներգրավել էր երկրի կառավարությունը: Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19-ին առաջին անգամ է թողարկեց եվրոպարտատոմսերը: Էմիաիայի ծավալը կազմեց $ 700 մլն, մարման ժամկետը`7 տարի, իսկ եկամտաբերությունը`6.25%: Դրանով կառավարությունը ժամկետից շուտ մարեց Ռուսաստանից վերցրած $ 500 մլն վարկը: Հիմնական անդերռայթերն էին` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, թողարկումից հետո պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ գերազանցեցդ թողարկման ծավալը, հասնելով $ 3 մլրդ-ի: Ընդ որում, եկամտաբերությունը 2013-ի սեպտեմբերին նվազեց 6.25% -ից մինչև 5,85-5,8%, կազմելով մոտ $ 56 մլն: