Շաբաթ, 26 Նոյեմբերի 2016 11:14
Սվետլանա Հովսեփյան

Դրամը շարունակում է թուլանալ դոլարի նկատմամբ, բայց ամրապնդվում է եվրոյի և դիրքերը պահպանում ռուբլու նկատմամբ

Դրամը շարունակում է թուլանալ դոլարի նկատմամբ, բայց ամրապնդվում է եվրոյի և դիրքերը պահպանում ռուբլու նկատմամբ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 21-25-ը ծավալները նվազեցին 8.1%, նախորդ շաբաթվա 6 անգամ աճից հետո, իսկ ներբանկային շուկայում դոլարի առքի դինամիկան վերընթաց դինամիկայից անցավ վայրընթաց դինամիկայի, իսկ վաճառքի տրենդը դանդաղեցրեց անկումը, ինչին զուգահեռ նվազեց հետաքրքրությունը եվրոյի և ռուբլու գործարքների նկատմամբ, մինչդեռ մեկ շաբաթ առաջ դիտվել էր վերջիններիղ առք/վաճառքի բարձր ակտիվություն: Արդյունքում, ընթացիկ շաբաթ շարունակվեց դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 479-ից մինչև 479.5 դրամ/դոլար մակարդակ,  եվրոյի նկատմամբ ամրապնդվելով`509-ից մինչև 506 դրամ դոլար, իսկ ռուբլու նկատմամբ պահպանվելով 7.4 դրամ/ռուբլի մակարդակում: Մինչ այդ, հունվար-սեպտեմբերին, դրամը դոլարի նկատմամբ եվրոյի նկատմամբ ամրապնդվել էր` 482-ից մինչև 474 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել էր` 529-ից մինչև 532 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9-ից մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ, բայց հոկտեմբերին տեղի ունեցավ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկում, մինչև 476 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` մինչև 521 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից հազվադեպ է գործել – մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2950 դոլար և մայիսին`800 հազ.դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Կենտրոնական բանկն առաջին կիսամյակում դոլար է գնել հունիսին (50.2 մլն.դոլար) և ապրիլին (2.4 մլն.դոլար), և վաճառել` հունվարին (53.1 մլն.դոլար) և փետրվարին (41.5 մլն.դոլար):

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան նոյեմեբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածքում բարձրացրեց ամենօրյա ծավալները, առավելագույն ծավալն արձանագրելով ուրբաթ օրը`2.900 մլն.դոլար, իսկ նվազագույնը`500 հազ.դոլար: Ընդհանուր հաշվով, արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալը կազմեց 9.880 մլն.դոլար (նախորդ շաբաթ`10.750 մլն. դոլար), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 479.48 դրամ/դոլար մակարդակում (նախորդ շաբաթ`479.55 դրամ/դոլար): Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը կտրուկ փոխեց դինամիկան` 5.9% աճից մինչև 14% անկում, իսկ եվրոյով գործարքներում`64% աճից մինչև 39% անկում: Հաշվետու շաբաթվա ընթացքում ներբանկային շուկան արձանագրեց դոլարի վաճառքի դինամիկայի դանդաղում` 11%-ից մինչև 8%, եվրոյի վաճառքում`67.8%-ից մինչև 8% անկում: Ընդ որում, ներբանկային շուկայում վատթարացավ նաև ռուբլով գործարքների դինամիկան, առքը 10.4% աճը փոխարինեց 9% անկումով, իսկ վաճառքը` 10.4% աճը փոխարինեց 37% անկումով: Արդյունքում, գնվել է 66.8 մլն.դոլար, 478.51 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 6.9 մլն.եվրո, 505.9 դրամ/եվրո փոխարժեքով և 862.4 մլն.ռուբլի, 7.40 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 66.8 մլն.դոլար, 480.01 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 17.5 մլն.եվրո, 509.48 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 314.1 մլն. ռուբլի, 7.51 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:

 

Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (նոյեմբերի 14-19-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 54.0 մլրդ դրամի և 62.8 մլն դոլարի վարկեր: Շաբաթական դինամիկայի աճը կտրուկ փոխարինվեց անկումով, ինչպես դրամով, այնպես էլ դոլարով վարկերի գծով: Մասնավորապես, դրամով տրամադրված վարկերի ծավալն աճեց 21%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`26%:

 

Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները  դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամ/դոլարից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել միայն երրորդ տասնօրյակից, ամրապնդվելով 476 դրամ/դոլար մակարդակում, հետագայում վերադառնալով 477 դրամ/դոլար մակարդակ: Օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 475 դրամ/դոլար մակարդակում մնալով այդ դիրքում նաև սեպտեմբերի սկզբին, որից հետո արժևորումը շարունակվեց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 474 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Հոկտեմբերին դրամը դոլարի արժեզրկվեց մինչև 476 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժևորվեց մինչև 521 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ մնաց 7.5 դրամ/ռուբլի մակարդակում: Նոյեմբերի 25-ի դրությամբ դրամը դոլարի արժեզրկվեց մինչև 479.5 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ ամրապնդվեց մինչև 506 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ 7.4 դրամ/ռուբլի մակարդակում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.11.2025
RUB4.730.00
USD382.55-0.10
EUR440.47-2.29
GBP502.25-0.17
CAD272.36-0.75
JPY24.81-0.02
CNY53.72-0.07
CHF473.63-3.37