Շաբաթ, 26 Նոյեմբերի 2016 11:31
Նաիրա Բադալյան

Մանտուրով. Ռուսաստանը Հայաստանին կաջակցի ազգային փոխադրողի ստեղծման հարցում

Մանտուրով. Ռուսաստանը Հայաստանին կաջակցի ազգային փոխադրողի ստեղծման հարցում

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին կաջակցի ազգային փոխադրողի ստեղծման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը` թեթև արդյունաբերության համառուսաստանյան համաժողովի շրջանակում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Մանտուրովի ասելով, Ռուսաստանի շահն այդ գործում միայն մեկն է` առաջ մղել ռուսաստանյան արտադրանքը: «Առաջին հերթին դա «սուրպերջեթն» է, որն այսօրվա դրությամբքաղաքացիական ինքնաթիռաշինության հմնական արտադրանքն է: Խոսքը վերաբերում է Հունգարիային և Հայաստանին, որտեղ մենք երեքշաբթի այդ հարցը քննարկել ենք: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն հարցը մշակել, և ձևակերպել որոշակի առաջարկություն` գործընկերների հետ համատեղ», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ստացել է SSJ-100 ինքնաթիռներ, սակայն ստիպված է եղել դրանցից հրաժարվել: «Արմավիան» (2013 թվականին սնանկացած ազգային փոխադրողը) երկրորդ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի գնումից հրաժարվելը հաստատել էր 2012 թվականի հուլիսին: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտարարել է, որ «Արմավիան»  երկրորդ Sukhoi Superjet-100-ից հրաժարվել է ընկերության ֆինանսական խնիրների առնչությամբ: 2012 թվականի օգոստոսին ընկերությունը վերադարձրել էր նաև առաջին ինքնաթիռը:

Առաջին Sukhoi Superjet-100-ը հայկական ընկերությանն էր հանձնվել 2011 թվականի ապրիլին: Մեկ տարի անց  Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը հաղորդել էր, որ մեկ տարի շահագործման ընթացքում հայկական SSJ-100 իրականացրել էր շուրջ 2 հազար ժամ թռիչք, ինչը շատ լավ արյունք է նոր ինքնաթիռի համար: