Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2016 17:23
Նաիրա Բադալյան

Արշալույս Մարգարյան. Բնության մեջ չկան ոչ ռիսկային փոխառություններ: Կառավարչի խնդիրը դրանք նվազագույնին հասցնելն է

Արշալույս Մարգարյան. Բնության մեջ չկան ոչ ռիսկային փոխառություններ: Կառավարչի խնդիրը դրանք նվազագույնին հասցնելն է

Արմինֆո. «Պարտքն այնքան էլ վտանգավոր չէ, որքան որ վախեցնում են», հայտարարում են ոլորտի պատասխանատուները: Արժե՞ արդյոք ընկնել խուճապի մեջ և ապրել ասկետի կյանքով, թե՞ շարունակել պարտքեր վերցնել` «խելքով»: Երկրի պետական պարտքի ու դրա սպասարկման հետ կապված իրավիճակը մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության ղեկավար Արշալույս Մարգարյանը:

Նախորդ տարիներին Հայաստանը հետևողականորեն ավելացեց պետական պարտքը, տարեկան միջին հաշվով 6-7%: Հոկտեմբերի 31-ի դրությամբ երկրի ընդհանուր պետական պարտքը կազմել է $ 5 մլրդ. 607 մլն., իսկ տարեվերջին կհասնի ՀՆԱ-ի 54.6%-ին: Արդեն 2017-ին Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը կանխատեսվում է $ 6,245 մլրդ, կամ ՀՆԱ-ի 56.1%-ը: Զարմանալի չէ, որ հնչում են կանխատեսումներ, որ Հայաստանին սպասում է տնտեսական աղետ, կամ պարզապես`«դեֆոլտ»: Արդյո՞ք դա ճիշտ է, և որքանո՞վ ենք մոտ այդ հեռանկարին:

Ասեմ, որ ոչ միշտ է «դեֆոլտը» լինում պետական պարտքի հետևանք, քանի որ դեֆոլտը կարող է տեղի ունենալ նաև քաղաքական որոշման արդյունքում, ինչը տեղի ունեցավ որոշ լատինա-ամերիկյան երկրներում: Իշխանությունները որոշում են ընդունում և հայտարարում. «Չենք վճարի և վերջ», իսկ երկիրը հայտնվում է դեֆոլտի առջև: Մեզ համար նման հարցադրումն անընդունելի է, և Հայստանում ոլորտի պատասխանատուների կողմից երբեք նման որոշում չի ընդունվի:

Հայաստանը պետական պարտքի ձևավորման այս տարիներին անընդհատ աշխատում էր պատշաճ երկրի բարի համբավը ձևավորելու և միջազգային ֆինանսական շուկաներում այն պահպանելու ուղղությամբ: Եվ ես, որպես ոլորտի պատասխանատու, հայտարարում եմ, որ այսօր անհանգստանալու առիթ չկա, ինչպես պետպարտքի ծավալի, այնպես էլ դրա սպասարկման և կառավարման հետ կապված: Ամեն օր աճում է մեր մասնագետների փորձը, ինչպես նաև պարտքի կառավարման վարպետությունը, իսկ պարտքի պորտֆելը գտնվում է փորձագետների աչալուրջ հսկողության ներքո:

Ինչ վերաբերվում է ծավալներին, կամ դրա մեծացման հետ կապված սպառնալիքներին, ապա նշեմ, որ Հայաստանի պետական պարտքը «չափելի է ու բացատրելի», և տվյալ փուլում վտանգավոր չէ երկիրը սնանկ ճանաչելու տեսանկյունից: Մեր պարտքի մարման ժամանակացույցը բաշխված է հավասարչափ, և Հայաստանը, նույիսկ նվազագույն տնտեսական աճի պայմաններում, ամեն տարի բարձրացնում է երկրի պետական պարտքի սպասարկման իր հմտությունը:

Պարոն Մարգարյան, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, 2020 թվականին ներկայումս ձևավորված պետական պարտքի մարմանը կուղղվի $ 921 մլն, որից $ 164 մլն կուղղի տոկոսադրույքների մարմանը: Կարելի՞ է ասել, որ ինչ-որ փուլում, մինչև 2020 թվականը, հնարավոր է առաջանա պարտքի վերակազմավորման անհրաժեշտություն:

Հայաստանի պետական պարտքի մարման ժամանակացույցը բաշխված է մինչև 2052 թվականը, և դրա սպասարկման առումով պրոբլեմներ չեմ տեսնում: Պետական ​​պարտքի կառուցվածքում 73.7% կազմում են երկարաժամկետ վարկերը, 22.5% - միջնաժամկետ (9,3 տարի), և 3.8% - կարճաժամկետ վարկերը: Միևնույն ժամանակ, կառավարության փոխառությունների 88,5% -ը ներգրավվել է ֆիքսված տոկոսադրույքով: Այս ցուցանիշներն ամբողջությամբ տեղավորվում են երկրի պետական ​​պարտքի կառավարման ռազմավարությունում: Ինչ վերաբերում է 2020 թվականին նախատաեսվելիք $ 921 մլն-ի վճարմանը, ապա այդ թիվը միայն առաջին հայացքից է թվում վախեցնող, քանի որ այդ գումարի $ 500 մլն-ը ֆինանսների նախարարությունը նախատեսում է վճարել եվրոպարտատոմսերի թողարկման միջոցով: Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ եվրապարտատոմսերի առաջին թողարկումը, որի ծավալը կազմեց $ 700 մլն, մարման ժամկետը`7 տարի, իսկ եկամտաբերությունը`6.25%: Սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշը կազմեց $ 500 մլն., 10 տարի մարման ժամկետով և 7.5% եկամտաբերությամբ, որի թողարկումը տեղի ունեցավ 2015-ի մարտի 19-ին: Հայաստանը ստացված գումարի մի մասը`$ 205 մլն-ը, ուղղեց առաջին թողարկման պարտատոմսերի հետգնմանը, որոնք պետք է մարվեին 2020 թվականին: Մնացած գումարը փոխանցվեց Հայաստանի Հանրապետության գանձապետական ​​հաշվին և երկրի բյուջեին: Եվ ինչպես արդեն նշել էր Ատոմ Ջանջուղազյանը, եթե չլիներ $ 200 մլն պարտքի մարումը 2015-ին, Հայաստանի պետական ​​պարտքի սպասարկումը 2020 թվականին կլիներ ոչ թե $ 921 մլն, այլ $ 921 մլն-ին գումարած $ 200 միլիոն, ինչն իսկական «մղձավանջ կլիներ բյուջեի համար»: Այս համատեքստում, հավատացեք, եվրապարտատոմսերի երրորդ տրանշը կանցկացվի մինչև 2020 թվականի սեպտեմբերը, այսինքն կնախորդի առաջին պարտատոմսերի առաջին մարմանը: Երրորդ թողարկման ավելի կոնկրետ ժամկետները կախված կլինեն միջազգային շուկաներում տիրող իրավիճակից: Ճիշտ ընտրված պահը մեծապես կանխորոշում է դրանց արդյունավետությունը և հետագա եկամտաբերությունը:

Միևնույն ժամանակ, եվրապարտատոմսերի գծով նույնպես պետք է վճարել: Չէ որ երկրորդ թողարկումից հետո փորձագետները հայտարարում էին, որ դա, ըստ էության, կառավարության կողմից երբևէ ներգրավված ամենաթանկ արտաքին փոխառությունն էր: Դրան էլ գումարած ամերիկյան արժույթի թանկացման սպառնալիքները, հաշվի առնելով, որ կառավարության պարտքի մի զգալի մասը ներգրվված է այդ արժույթով:

Կարծում եմ, որ ոմանց կարող են մտահոգել եվրոպարտատոմսերի մարման տոկոսները, այսինքն`ժամկետները: Սակայն, դուրս գալով եվրապարտատոմսերի շուկա, հաշվի է առնվել բոլոր հնարավոր ռիսկերը: Հնարավոր է, որ երկրի հարկա-բյուջետային համակարգի էական դժվարությունները կարող են հանգեցնել եվրապարտատոմսերի միանվագ և լայնածավալ մարման: Բայց ես չգիտեմ մի երկիր, որը կիրառել է նման մարտավարություն - իրականացրել եվրապարտատոմսերի արտարժույթով թողարկում և մեծ ծավալներով, և միանվագ մարել: Դուրս գալով շուկա, մենք պարզապես դառնում ենք շուկայի մասնակից, և յուրաքանչյուր մարմանը նախորդում է նոր թողարկումը, որը լինում է կամ նույն ծավալներով, կամ մի փոքր ավելի:

Ինչ վերաբերում է արժույթի թանկացման հետ կապված մտահոգություններին, ըստ մեր հաշվարկների, պարտքի սպասարկման առումով Հայաստանի տնտեսությունը կհասնի կրիտիկական շեմին, եթե առավոտյան արթնանանք և տեսնենք, որ հայկական արժույթն ամերիկյան արժույթի նկատմամբ արժեզրկվել է 40%: Սակայն, դա քիչ հավանական է: Մոդելավորման և շուկայի մանիպուլյացիաների ընթացքում արժութային տատանումների ամենամեծ ամպլիտուդը հասնում է 30%-ի, ինչը որոշակի սպառնալիք է երկրի տնտեսության համար: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի մինչև 20% արժեզրկումը պրոբլեմներ չի ստեղծի պետական ​​պարտքի սպասարկման առումով: 2016 թվականին, հաշվի առնելով այդ ռիսկերը, և դրանց մեղմելու նպատակով մենք սկսեցինք ավելի մեծ մասշտաբներով ներգրավել ներքին ռեսուրսներ: Արդյունքում, պետական ​​պարտքի պորտֆելում 4% ավելացավ ներքին պարտքի մասնաբաժինը: Միջոցառումներ են նախատեսվում է նաև պետական ​​պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացման համար: Արդեն այսօր, ավելի քան 1000 Հայաստանի քաղաքացիներ իրենց խնայողությունները պահում են պետական ​​պարտատոմսերում, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 4 մլրդ դրամ:

Ներկայումս Հայաստանի ներքին շուկայի ներուժը դեռ չի բացահայտվել: Նկատեմ միայն, որ 20-րդ դարի երկրորդ կեսին, Լիմայի ազատության և ժողովրդավարության ինստիտուտը, Պերուի էկոնոմիկայի հիմնադիր, տնտեսագետ Էռնանդո դե Սոտոյի ղեկավարությամբ, այդ թեմայով անցկացրել է հետաքրքիր հետազոտություններ: Պարզվել է, որ ինչքան շատ է զարգացած երկրի տնտեսությունը, այնքան քիչ է այդ երկրի բնակչությունը ձգտում խնայողությունները պահել ներքնակի տակ: Իսկ ուսումնասիրությունները Եգիպտոսում և Ասիական ավազանի երկրներում ցույց տվեցին, որ այդ երկրների քաղաքացիների խնայողությունները տասնապատիկ անգամ գերազանցում են երկրի պետական ​​պարտքը: Այսպիսով, եթե մենք կարողանանք ստեղծել երկրի կառավարության և տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության մթնոլորտ, ապա այդ խնայողությունները կարող են դառնալ պետական փոխառությունների ներքին շուկայի մեծացման անսահմանափակ աղբյուրներ:

Այսօր Հայաստանի կառավարության և ֆինանսների նախարարության թիվ մեկ խնդիրը, մասնավորապես, պետական պարտքի կայունությունը ՀՆԱ նկատմամբ  50-55% մակարդակում ապահովելն է: Բացի այդ, մեր առաքելությունն է - աշխատել դրա նվազեցման ուղղությամբ, ընդ որում, մենք ունենք հստակ պատկերացում, որ դրա միակ ճանապարհը ՀՆԱ-ի աճն է:

Այլ կերպ ասած, այսօր կամ վաղը պետական պարտքի նվազեցման մասին խոսելն իրատեսական չէ, քանի որ այսօր մենք չենք կարող մեր սուղ ռեսուրսներից միջոցներ  հատկացնել պարտքի մարմանը: Այդ միջոցները ներգրավել են կոնկրետ նպատակներով - ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և հավելյալ արժեքների ստեղծմանը: Չէ որ բնության մեջ չկան առանց ռիսկի փոխառություններ: Կառավարիչների խնդիրն էլ հենց հանդիսանում է բոլոր հնարավոր ռիսկերի գնահատումը և այդ ռիսկերի վերլուծության հիման վրա պորտֆելի ձևավորումը, նվազեցնելով դրանք և հասցնելով նվազագույնի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06