Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2016 18:02
Նաիրա Բադալյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը երկու նոր տեղակալ ունի

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Թադևոսյանն ազատվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Բորիս Դեմիրխանյանն ավելի վաղ զբաղեցրել է Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ Արման Խաչատրյանը գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, այնուհետև եղել ՀՀ նախկին վարչապետի խորհրդական: