Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2016 16:01
Մարիաննա Մկրտչյան

Վարդան Ոսկանյան. Իրանի նախագահի այցը Հայաստան կկայանա առաջիկա դեկտեմբերին

Վարդան Ոսկանյան. Իրանի նախագահի այցը Հայաստան կկայանա առաջիկա դեկտեմբերին

Արմինֆո. Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ Իրանի նախագնահ Հասան Ռուոհանիի այցը Հայաստան կկայանա առաջիկա դեկտեմբերին:

 

«Ռուոհանիի Հայաստան նախատեսված այցը հարկավոր է դիտարկել խորացող և դինամիկ զարգացող հայ-իրանական հարաբերությունների համատեքստում, հատկապես` վերջին շրջանում: Այդ առնչությամբ տնտեսական հարաբերությունները լրացուցիչ խթանման կարիք ունեն», - ասել է Ոսկանյանը նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում:

 

Ընդ որում փորձագետը կարծում է, որ այսօր Հայաստանը հանդես է գալիս որպես Սև ծովը Պարսից ծոցի հետ կապող կարևոր օղակ: «Երկկողմ համագործակցության ուղղություններից մեկն էլ մուլտիմոդալ (տարբեր փոխադրամիջոցների միջոցով) կոնտեյներային բեռափոխադրումներն են Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ` Հայաստանի տարածքով տարանցմամբ, որն արդեն փորձարկվել է նոյեմբվերի 23-ին: Հայաստանը կարող է դառնալ Իրանը Եվրոպայի հետգ կապող կարևոր օղակ նաև Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի կառուցման համատեքստում: Իրանը շահագրգռված է Հայաստանի դերի մեծացմամբ Հայաստանով այլընտրանքային ուղիներ գտնելու հարցում` շրջանցելով  Թուրքիան», - կարծում է Ոսկանյանը:

 

Նրա ասելով, Արդյունավետ կառավարման համար ևս մեկ ուղղություն է գազի ոլորտը: Փորձագետը հիշեցրել է, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազի արտահանման շուրջ, ինչը թույլ կտա բարձրացնել հայկական կողմի դերն այդ հարցում: «Բացի այդ, Իրանը Հայաստանին գազ է մատակարարում ջերմային էլեկտրակայանների համար: Իսկ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման երկու գծերի շինարարությունը գրեթե 10 անգամ կմեծացնի փոխադարձ հոսքերի ծավալի ներկայիս ցուցանիշները, ինչը լ Հայաստանին թույլ կտա դառնալ լուրջ տարանցիկ երկիր էլեկտրաէներգիայի համար», - ասել է իրանագետը:

 

Նա նաև կարծում է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ դեր է խաղացել վիզային ռեժիմի ազատականացումը, որը Հայաստանի քաղաքացիներին թույլ է տալիս անարգել տեղաշարժվել Սև ծովից մինչև Պարսից ծոց, ինչպես նաև մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցության շուրջ հուշագիրը, որով նախատեսվում է հայկական կողմի համար երաշխիքային և ճանապարհային վճարումների վերացում: «Հայաստանը նաև դիտարկվում է որպես դարպաս ԵԱՏՄ հետ Իրանի համագործակցության համար: Լավ  մակարդակում են   նաև գիտակրթական ոլորտի հայ-իրանական հարաբերությունները, սակայն կա մշակութային կապերի զարգացման ներուժ: Այդ առնչությամբ կարծում են, որ Ռոուհանիի այցը Հայաստան թույլ կտա ամփոփել համագործակցության արդյունքները և նախանշել նոր ուղղություններ», - ասել է Ոսկանյանը:

 

Ընդ որում նա հավելել է, որ ԻԻՀ ղեկավարի այցն արդիական է նախագահի պաշտոնում նրա լիազորությունների առաջին ժամկետի ավարտի տեսանկյունից. այն կարող է նրան թույլ տալ ընտրությունների ժամանակ որոշակի շահաբաժին ստանալ երկրի հայ համայնքի կողմից:

 

Ոսկանյանը նաև չի համաձայնել, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի և Իրանի նկատմամբ ճնշում գոծադրել գազի ոլորտում համագործակցության հարցում, ընդ որում, Թեհրանն ու Երևանը չեն կարող այդ հարցում հաշվի չառնել Մոկվայի կարծիքը: