Արմինֆո. Պետական գնումների համակարգը և պետական աջակցության ծրագիրը Հայաստանում պետք է լինեն բաց, թափանցիկ և արդար, այպիսին է ՀՀ վարչապետի պահանջը: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Ըստ նրա, ոչ թափանցիկ գնումների վատ են անդրադառնում մրցակցային միջավայրի վրա, ստեղծելով ոչ հավասար պայմաններ: «Վարչաապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականն է` պետական գնումների ծրագրերն ու աջակցությունն իրականացնել բաց և թափանցիկ և հավասար պայմաններով», - հայտարարել է Շաբոյանը: Նա նաև ընդգծել է, որ այդ մասին պետք է իրազեկված լինեն բոլոր գործարարները: Բացի այդ, ինչպես հայտարարել է Շաբոյանը, այսուհետ բացառվում է ֆավորիտիզմի ցանկացած դրսևորում, և ցանկացած գերատեսչությունում:
Ըստ Հանձնաժողովի կողմից այսօր հրապարակված հետազոտության, միայն ֆերմերների համար պարարտանյութերի պետական գնումների սխալ կազմակերպման արդյունքում պետությունը 4 տարիներին կորցրել է ավելի քան 1.5 միլիարդ դրամ (մոտ $ 3.1 մլն.):
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |