Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016 16:09
Մարիաննա Մկրտչյան

«Ագրա-ռեմարա» ամերիկյան ընկերությունը կզբաղվի «Աշտարակ Կաթի» առողջացմամբ

«Ագրա-ռեմարա» ամերիկյան ընկերությունը կզբաղվի «Աշտարակ Կաթի» առողջացմամբ

Արմինֆո. «Ագրա-ռեմարա» ամերիկյան ընկերությունը կզբաղվի «Աշտարակ Կաթ» ընկերությա առողջացմամբ:

 

Ինչպես «Ագրա-ռեմարա» ամերիկյան ընկերության հետ բանակցություններից առաջ լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, «Ագրա-ռեմարա» ընկերության հիմնական ներդրող Արտակ Ասատրյանի և առողջացման գծով ներկայացուցիչ Արտակ Ավագյանի հետ արդեն եղել են ընկերության առողջացման ուղղությամբ մի քանի խորհրդակցություններ:

 

 «Ինձ թվում է, որ մենք արդեն մոտեցել ենա այս հարցի լուծմանը: Այսօր մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղղությամբ կշարունակի աշխատել ընկերությունը, որքան աշխատատեղ կպահպանվի և ինչպես պետք է մարվեն ֆերմերների հանդեպ պարտքերը, որոնք կուտակել է «Աշտարակ կաթ» ընկերությունը: Այդ նպատակով մշակվել են մի շարք մոտեցումներ, որոնց շուրջ այսօր կանցկացվի վերջնական քննարկումն ընկերության ներկայացուցիչների հետ, որը ցանկություն է հայտնել գնել ընկերությունը: Դա անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք, թե, ինչ ձևով և մեթոդներով կվերագործարկվի «Աշտարակ կաթ» ընկերությունը, ասել է Կարայանը:

 

Նշենք, որ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թ-ին, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի հիման վրա: Ընկերությունն ուներ մոտ 500 աշխատակից, արտադրել է մոտ 45 տեսակի պաղպաղակ, 50 տեսակի կաթնամթերք, ինչպես նաև ջեմեր և մուրաբաներ: Ընկերությունը համագործակցում է նաև մոտ 6000 ֆերմերների հետ: Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման մասին, որը հայտնվեց ծանր ֆինանսական վիճակում, ունի ֆերմերների հանդեպ կուտակված պարտքեր: