Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016 18:18

ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում

ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում

Արմինֆո. Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։

 

Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսալականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր ներդրումների գեներացման հեռանկարները:

 

ՎԶԵԲ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց համար առաջնային հետարքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաներ, սնունդ և զբոսաշրջություն: Ֆրանսիս Մալիժի խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում:

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխգործակցության հեռանկարները պետություն-մասնավոր համագործակցության շրջանակի, հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման շուրջ: