Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016 20:24
Նաիրա Բադալյան

Բնապահպանության նախարար. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ

Բնապահպանության նախարար. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ: Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո:

 

Ըստ նրա, մշակողները է Ամուլսարի հանքավայրը շահագործողները երաշխավորում են ցանկացած ռիսկերի ապահովագրություն: «Կպահովագրվեն նաև երրորդ անձանց`բնակչությանը, համանքներին, պետությանը, իրավաբանական անձանց պատճառված վնասի պատասխանատվության ռիսկերը»,-հայտարարել է նախարարը:

 

Ըստ Մինասյանի, նախարարությունը հանդես է գալիս բնապահպանական ռիսկերի լիարժեք ապահովագրության համակարգի օրենսդրական մակարդակով ներդրման օգտին, ընդ որում, Հայաստանի հանքարդյունաբերության ողջ ոլորտի համար:

 

Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը – 87%: Ամուլսարի 370 մլն.դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ:-