
Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 1-ին ավարտվել է «Յունիբանկ» ԲԲԸ լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, բանկը տեղաբաշխման էր ներկայացրել 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 17,391,305 հատ հասարակ անվանական բաժնետոմս` 1,739,130,500 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 6 գործարք, որի արդյունքում տեղաբաշխվել է 3,306,490,120 ՀՀ դրամ ընդհանուր ծավալի 14,376,044 հատ բաժնետոմս։ Տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Յունիբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 32 մլրդ դրամ (տարեկան աճը`53.9%), ակտիվները`175.1 մլրդ դրամ (տարեկան աճը`12.2%), վարկային ներդրումները`120.7 մլրդ դրամ (տարեկան աճը`7.4%), ներդրումներն արժեթղթերում`12.2 մլրդ դրամ (տարեկան աճը`45.2%), պարտավորությունները`145.1 մլրդ դրամ (տարեկան աճը`5.8%), այդ թվում, ժամկետային ավանդները կսղմել են 118.7 մլրդ դրամ (տարեկան աճը`21,2%): 2016 թվականի 9 ամիսները Յունիբանկը եզրափակել է 622.6 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը`18,2%, իսկ միայն երրորդ եռամսյակում`85.4% (դրական ցուցանիշի նվազումով):
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

