Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016 17:01
Նաիրա Բադալյան

Գյուղնախ. Ծովագյուղ համայնքում հնդկացորեն վերամշակման արտադրամաս կբացվի

Գյուղնախ. Ծովագյուղ համայնքում հնդկացորեն վերամշակման արտադրամաս կբացվի

Արմինֆո. Մյուս շաբաթվա ընթացքում նախատեսվում է Ծովագյուղ համայնքում հնդկացորենի վերամշակման արտադրամաս բացել, դեկտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով,  Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է հնդկացորենի արտադրության վրա: Ծրագրի իրականացման արդյունքում, ինչպես հայտարարել է նա, ՄԱԿ-ի փորձագետների կողմից հաշվարկվել է, որ տավա արդյունքում 1 հա հնդկացորենի ցանքատարածությունից ստացվել է 1,2-ից մինչև 3 տոննա բերք:

Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը մեկնարկել է 2015 թվականից և ուղղված է Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի  արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ինչպես 2016 թ. օգոստոսին հայտարարել է Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ENPARD ծրագրով հանրապետության 6 մարզում մշակվում է 510 հեկտար հնդկացորեն, որից 240 հեկտարը` Շիրակի մարզում: