Արմինֆո. Հայաստանում կապի ոլորտի տարեկան հասույթը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 126.5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`8.8%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`95% կամ 120.3 մլրդ դրամ, տարեկան անկումը`8.7%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի հոկտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12,4 մլրդ. դրամ, տարեկան աճը` 0.6%: Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կազմել է 11.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 6,8%: Տարեկան կտրվածքով կապի ոլորտի հասույթը կրճատվել է 11.5%, իսկ հեռահաղորդակցության հատվածի հասույթի անկումը կազմել է 12.1%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար- հոկտեմբերին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 140.4 մլրդ դրամ, իսկ ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 133.1 մլրդ. դրամ:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |