
Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Ophardt Hygiene Technologiesե ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտի և գործարար Տիգրան Պապիկյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, Հայներ Օփհարդտը նախարարին է ներկայացրել աշխարհի 7 երկրում գործունեություն ծավալող հականեխիչ դիսպենսեր սարքերի արտադրությունը: Նա տեղեկացրել է նաև, որ «Ophardt Hygiene Technologiesե ընկերությունը մտադիր է Հայաստանում ևս հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնել: Ըստ Հայներ Օփհարդտի` Հայաստանից ապրանքը կարելի է արտահանել նաև Իրան և ԵԱՏՄ երկրներ:
Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների նախաձեռնությունը և վստահեցրել, որ նախարարությունն անելու է առավելագույնը, որպեսզի ներդրողները օր առաջ սկսեն արտադրությունը առանց որևէ խոչընդոտի: Նախարարը ներկայացրել է արտահանման այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռվում են արտահանողներին GSP, GSP+, ԱՊՀ Ազատ առևտրի գոտու, ԵԱՏՄ շուկայի, Իրանի հետ խորացվող տնտեսական հարաբերությունների և ստեղծվելիք ազատ առևտրի գոտիների շնորհիվ:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` հույս հայտնելով, որ «Ophardt Hygiene Technologiesե ընկերությունը մոտ ապագայում կմեկնարկի արտադրությունը Հայաստանում:
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

