Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2016 18:46
Մարիաննա Մկրտչյան

Իգնատի Առաքելյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ

Իգնատի Առաքելյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Ինչպես տեղեկացնում էՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը, դեսպանը գոհունակություն է հայտնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` փոխանցելով Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարի տեղակալ Ս. Պատտանայակի  շնորհակալական խոսքերն արդյունավետ և բովանդակային աշխատանքի համար:

 

«Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ և  անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել աշխատանքային խմբի նախանշած ուղղություններով այդ համագործակցությունը զարգացնելու համար: Մենք միշտ բաց ենք և պատրաստակամ քննարկելու բոլոր փոխշահավետ առաջարկներըե,-նշել է Իգնատի Առաքելյանը:

 

 Երկու երկրների պաշտոնյաները մասնավորապես կարևորել են փոխգործակցության խթանումը բուսաբուծության,անասնաբուծության, վերամշակող արդյունաբերության և այլ ճյուղերում:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017  թվականին Հնդկաստանում կայանալիք  հայ-հնդկական աշխատանքային խմբի երկրորդ նիստին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: