
Արմինֆո. Գյումրիում ունի Հայաստանի տուրիստական մայրաքաղաքը դառնալու լուրջ հնարավորություն: Դեկտեմբերի 7-ին ՀՀ խորհրդարանում այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշել է, որ մինչև դեկտեմբերի վերջը Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինները կներկայացնեն քաղաքի զարգացման ծրագիրը: «Գյումրին ունի տուրիստական մայրաքաղաք դառնալու ֆանտաստիկ հնարավորություն: Մենք արդեն քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկել ենք քաղաքի զարգացման հնարավորությունները, որպեսզի օգտագործենք «Պոբեդա» լոուքոստերի ընձեռած հնարավորությունները, քանի որ այդ օդանավակայան ժամանողները ցանկանում են գոնե մի քանի ժամ անցկացնել քաղաքում» - ասել է վարչապետը, հավելելով, որ այդ հարցում ինքը կլինի հետևողական:
Կարապետյանը նաև հավելել է, որ մինչև 2017-ի վերջը կլուծվի բնակարանային խնդիրը Գյումրիում: «Այո, 28 տարի առաջ երկրաշարժի հետևանքով առաջացած պրոբլեմը նախկին չափերը չունի, դա պետք է հաշվի առնել», - ընդգծել է նա:
Նշենք, որ «Պոբեդա» լոուքոստերը վերջերս հայտարարեց, որ սկսել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրի նոր միջազգային չվերթի տոմսերի վաճառքը: Մինչև ձմեռային չվացուցակի վերջը նոր չվերթի համար առաջարկվել է առնվազն 10 000 տոմս, 999 ռուբլի նվազագույն սակագնով: Ինչպես հաղորդել են ավիաընկերությունում, ռուսական լոուքոստերի Մոսկվա-Երևան չվերթի տոմսը միջին հաշվով մեկ երրորդով էժան կլինի այդ երթուղով ուղիղ թռիչքներից: «Պոբեդայի ինքնաթիռները դեպի Գյումրի կսկսեն թռչել դեկտեմբերի 15-ից, շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

