
Արմինֆո. ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է «Հայփոստե ՓԲԸ և "ACRA Credit Reporting" ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով:
Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ գրասենյակում և «Հայփոստե ՓԲԸ Երևանի փոստային բաժանմունքներում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ-ի և «Հայփոստե ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստե ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:
Հաճախորդները, «Հայփոստե ՓԲԸ-ի ցանկացած փոստային բաժանմունքում, ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթղթերն ու դրանց պատճեները, լրացնելով համապատասխան դիմում, կարող են պատվիրել իրենց վարկային զեկույցը, որը կառաքվի նշված հասցեով:
Նշենք, որ նշված ծառայության ներդրման մասին պամանագիրն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ վարկային բյուրոյի և «Հայփոստե ՓԲԸ միջև ստորագրվել է 2016 թվականի հուլիսին:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

