Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016 14:01
Ալինա Հովհաննիսյան

«Յունիբանկի» հետ համատեղ ակցիայի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաշված րոպեների ընթացքում սմարթֆոնի գնման ապառիկի ձևակերպման հնարավորություն է ընձեռում

«Յունիբանկի» հետ համատեղ ակցիայի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաշված րոպեների ընթացքում սմարթֆոնի գնման ապառիկի ձևակերպման հնարավորություն է ընձեռում

Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ ընկերության՝ Երևանի Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաև Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ և այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձևակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր: