Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Երևանում LTE/4G բջջային ցանցի ծածկույթի նշանակալի ընդլայնման և 13 երկրի 15 օպերատորների ցանցում 4G ռոումինգի գործարկման մասին:
Մասնավորապես, Beeline-ը կրկնակի ավելացրել է 4G բազային կայանների քանակը սույն թվականի սեպտեմբեր ամսից: Բացի այդ, ընկերությունը գործարկել է 4G ռոումինգը իր բաժանորդների համար աշխարհի 13 երկրում որոնց թվում են՝ Վրաստանը, Իտալիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ և այլ երկրներ:
«Հեռահաղորդակցության ոլորտը շարունակում է ընդլայնել 4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները, և Beeline-ը որպես երկրի խոշորագույն օպերատոր, փորձում է անմասն չմնալ և առաջարկել իր բաժանորդներին ժամանակակից տեխնոլոգիաներից և ցանցերից օգտվելու բոլոր առավելությունները: Մենք ոչ միայն հնարավորինս արագ ընդլայնում ենք մեր սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթը, այլ նաև ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել LTE ռոումինգ այլ երկրներումե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
4G ռոումինգից օգտվելու համար բաժանորդը պետք է ունենա 4G ցանցում աշխատող սմարթֆոն և LTE SIM-քարտ: Նշենք, որ Beeline-ը հանձնել է փորձնական կոմերցիոն շահագործման Երևանում 4G/LTE բջջային ցանցը 2016թ-ի սեպտեմբեր ամսին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |