Արմինֆո. Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակն ամենաբարձրներից մեկն է Արևելյան Եվրոպայի երկրներում: Այս մասին են վկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակված են 2016 թվականի`«Կյանքն անցումային փուլում» հերթական հավաքածուի մեջ:
Ըստ հասարակական կարծիքի հարցումների, «կոռուպցիայի ընկալման» միջին մակարդակը Հայաստանում կազմում է 35%, այսինքն, այսպիսին է այն հարցվողների թիվը, որոնք գտնում են, որ ոչ պաշտոնական վճարումները և կաշառքը հանդիսանում են պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտ բաղադրիչը: Մինչդեռ, «կոռուպցիայի միջին մակարդակը», այսինքն նրանք, ովքեր վերջին 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել պետական ծառայություններից օգտվելու համար, կազմել է ընդամենը 11%: Նշենք, որ կոռուպցիայի ընկալման մակարդակը Մոլդովայում, օրինակ, կազմել է 41%: Բայց այս ցուցանիշը շատ բարձր է Տաջիկստանում (42%), Ղազախստանում (27%), Ղրղզստանում (25%), Ադրբեջանում (29%): Հետաքրքիր է, որ Վրաստանում «կոռուպցիայի ընկալման մակարդակը» կազմել է 2%, իսկ «կոռուպցիայի փորձը» - 9%: Հայստանում կոռուպցիայի ընկալման հետաքրքիր փաստը կայանում է նրանում, որ ընդամենը 4%-ն է նշել, որ իրենք պատրաստ են հաղորդել կոռուպցիայի փաստերի մասին հանրային ծառայությունների ոլորտում: Սա ամենացածր ցուցանիշն է Արևելյան Եվրոպայի երկրներում: Վրաստանում այն կազմում է 12%: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում, այս ցուցանիշը հասնում է 48%-ի: Հայաստանում հրաժարվում է կաշառք տալ հարցվածների 22% -ը, բայց 55%-ը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելն անհնար է, և կաշառք տալուց բացի պրոբլեմների լուծման այլ ուղիներ չկան: Եվ չնայած ոչ պաշտոնական վճարումների անհրաժեշտությանը Հայաստանի առողջապահության ոլորտում (20%), հարցվածների միայն կեսն է գոհ մատուցված ծառայությունից: Կրթական համակարգում իրավիճակը մի փոքր ավելի լավ է - ընդամենը 5% -ն է խոստովանել, որ կաշառք է տվել, իսկ ծառայությունից գոհ է հարցվածների ավելի քան կեսը: Զեկույցի հեղինակները նշում են ևս մեկ իրարամերժ փաստ – Հայաստանում հարցվածների 35%-ը գտնում է, որ ոչ պաշտոնական վճարումները և կաշառքները - կանոն են, բայց միայն մոտ 10%-ն է գտնում, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին: