Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 19:12
Նաիրա Բադալյան

ԵՄ ֆինանսական աջակցությամբ յոթ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրության արարողություն

ԵՄ ֆինանսական աջակցությամբ յոթ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրության արարողություն

Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել  «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողով:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, համաժողովը ներառել է ՝             Տարածքային զարգացման  ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների վերանայում՝ ներառյալ  ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները; Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողություն,  որը ֆինանսավորվում է  Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից, և որի ընդհանուր  արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո, և որի նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում:

 

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր ներգրավված են ինտենսիվ տարածաշրջանային զարգացման բարեփոխումներում,  առաջնորդելով  դեպի ուժեղ տարածաշրջանային հասարակություններ և տնտեսություններ ամբողջ երկրում: Շնորհավորում ենք այս դժվար մրցակցության մեջ հաղթած բոլոր ծրագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և մաղթում նրանց հաջողություն իրենց դժվարին խնդիրներում: ՏԶ  դրամաշնորհային ծրագիրը  ոչ միայն աջակցում է մարզերի զարգացմանը, բարձրացում նրանց տնտեսական մրցունակությունը, նվազեցնում   արտագաղթի միտումները, այլ նաև  ցույց  է տալիս Եվրոպական միության  նոր ոգեշնչված մոտեցումը  Հայաստանի տարածքային զարգացման նկատմամբ` մարդկային կապիտալի ինտեգրման, նորարարության, ներառման, և ենթակառուցվածքների միջոցով»: 

 

Հիշեցնենք, որ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ 2016 թվականը ռեկորդային է Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսականն օգնության առումով, քանի որ, սովորաբար, այդ գումարը կազմում է շուրջ 50 մլն եվրո, իսկ այս տարի այն կկրկնապատկվի: