Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 19:20
Ալինա Հովհաննիսյան

Ջրամատակարարման գործող սակագինը սպառողների համար 2017 թվականի հունվարի 1-ից կկազմի 180 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց

Ջրամատակարարման գործող սակագինը սպառողների համար 2017 թվականի հունվարի 1-ից կկազմի 180 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց

Արմինֆո. 2017 թվականի հունվարի 1-ից Հայստանի սպառողների համար Խմելու ջրի միասնական օպերատորը` ֆրանսիական Viola ընկերությունը սահմանել է 180 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց: Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային ռեսուրսների պետական ​​կոմիտեի  նախագահ Արսեն Հարությունյանը: «Ջրամատակարարման և ջրահեռացման գները սահմանվել են, ելնելով ներդրումների ծավալից, նախատեսված բյուջետային վճարներից և այլ գործոններից», - բացատրեց նա:

 

Նշենք, որ 2016 թվականի հունվարի 15-ին հայտարարվեց խմելու ջրամատակարարման միասնական օպերատորի մրցույթ, որին մասկացեցին «Երևան-Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի»,«Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունները: Մրցույթում հաղթող ճանաչվեց խոշորագույն ֆրանսիական Violia ընկերությունը: Նոյեմբերի 21-ին ՀՀ ջրային ռեսուրսների պետական ​​կոմիտեի, ֆրանսիական Veolia ընկերության միջև կնքվեց վարձակալության պայմանագիր, որի շրջանակներում ֆրանսիական ընկերությունը դարձավ Հայաստանի խմելու ջրի մատակարարման միակ օպերատորը:

 

Հիշեցնենք, որ Veolia Enviroment SA ընկերությունը հանդիսանում է ջրամատակարարման ծառայությունների խոշորագույն մատակարար աշխարհում, որը գործում է 66 երկրներում: