Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 17:46
Ալինա Հովհաննիսյան

Ներսես Երիցյանը վերանշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի տեղակալի պաշտոնում

Ներսես Երիցյանը վերանշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի տեղակալի պաշտոնում

Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ներսես Երիցյանը նոր, վեց տարի ժամկետով վերանշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Երիցյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ էր նշանակվել 2010 թվականի դեկտեմբերին: Կենտրոնական բանկում տարբեր դիրքերում Երիցյանն աշխատել է 1994 թվականից ի վեր, կարճ ընդմիջում 2007-ից մինչև 2010 թվականը, երբ զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: