
Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել Ավստրիայի «Erste Group Bank AG»-ի Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջև 7 մլն.եվրոյի կառավարության երաշխիքով վարկային պայմանագրին:
Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, միջոցները կտրվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերման համար: Վարկը, ըստ նախարարի, կտրվի շատ արտոնյալ պայմաններով, մասնավորապես, 19.5 տարի մարման ժամկետով, 6.5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Վարկի տոկոսադրույքը զրոյական է, միայն պետք է վճարել վարկային պարտավորություններով`0.55% և երաշխիքներով`1%, նշել է Արամյանը:
Նշենք, որ «Erste Group Bank AG»-ն ամենահին բանկն է Ավստրիայում, հիմնադրել է 1819 թվականին: 1997 -ին, Die Erste osterreichisshe Spar-Casse Bank AG և GiroCredit-ը միավորվեցին որպես Erste Bank der oesterreichischen Sparkassen AG: 2008-ի օգոստոսից Erste Group Bank AG-ը հանդիսանում է երկրի երկրորդ խոշորագույն բանկային խումբը և ավստրիական խնայողական բանկերի խմբի առաջատար բանկը: Ներկայումս բանկը կենտրոնացած է և սպասարկում է ավստրիական «փոքր բիզնեսի» ընկերությունների ավելի քան 50%-ը: Խումբն ունի դուստր բանկեր Արևելյան Եվրոպայում:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

