
Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում, որի նպատակն այդ արտադրանքի գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների (ՀԳՄ) սահմանումն է:
Ինչպես նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հաշվի առնելով այն փաստը, որ գրանցումը ԵԱՏՄ երկրներում հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև, ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինները կներառվեն ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում և նրանց կողմից տրված գրանցման վկայականները կճանաչվեն ԵԱՏՄ ողջ տարածքում:
ԵԱՏՄ շրջանակներում գրանցման ենթակա են հետևյալ ապրանքատեսակները` պարենային ապրանքները, մասնագիտացված պարենային ապրանքները (հղիների, կերակրող մայրերի, մարզիկների, երեխաների, դիտետիկ սննդի համար), կենսաբանական ակտիվ հավելումները, հանքային ջրերի որոշ տեսակները, մինչև 3 տարեկան երեխաների հագուստը: ԵԱՏՄ տեխնիկական ընթացակարգով պարենային ապրանքների վրա սահմանվել է արտադրական գործընթացների պարտադիր գնահատում`կենդանիների և թռչունների մորթի և վերամշակման, հում կաթի և կաթնամթերքի ընդունման և վերամշակման, գյուղատնտեական թռչունների ձվերի արտադրության և վերամշակման, ակվամշակույթի և ջրային կենսաբանական պաշարների արտադրության և վերամշակման վրա: !--EndFragment-->