Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 13:01

Դրամն արժևորվել է դոլարի ու եվրոյի նկատմամբ` արժեզրկվելով ռուբլու նկատմամբ

Դրամն արժևորվել է դոլարի ու եվրոյի նկատմամբ` արժեզրկվելով ռուբլու նկատմամբ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 19-23-ը  գործարքների ծավալն ավելացել է  60,3%-ով` նախորդ շաբաթվա 3 անգամ աճից հետո: Դրան զուգընթաց ներբանկային շուկայում պահպանվել է ակտիվությունը դոլարով ու եվրոյով գործարքների գծով, ինչի ֆոնին շարունակում է նվազել մասնակիցների հետաքրքրությունը ռուբլով գործարքների նկատմամբ: Արդյունքում` ընթացիկ շաբաթ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 484,5-ից մինչև 484 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 505-ից մինչև 504 դրամ/1եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 7,9-ից մինչև 8 դրամ/1ռուբլի: Մինչ այդ, հունվար-սեպտեմբերին, դրամը դոլարի նկատմամբ արժևորվել էր 482-ից մինչև 474 դրամ/1դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել էր 529-ից մինչև 532 դրամ/1եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9-ից մինչև 7.5 դրամ/1ռուբլի մակարդակ, բայց հոկտեմբերին տեղի ունեցավ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկում, մինչև 476 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժևորում` մինչև 521 դրամ/եվրո` պահպանելով ռուբլու նկատմամբ դիրքերը 7.5 դրամ/1ռուբլի մակարդակում`  այդ միտումը պահպանելով նաև նոյեմբերին: Իսկ դեկտեմբերի առաջին տասնօրյակում դոլարի նկատմամբ  դրամի արժեզրկումը շարունակվեց, թուլացնելով դիրքերը եվրոյի և ռուբլու նկատմամբ, սակայն երկրորդ տասնօրյակում դրամն արժևորվել է եվրոյի նկատմամբ, շարունակելով արժեզրկվել ռուբլու նկատմամբ, պահպանելով դիրքերը դոլարի նկատմամբ, իսկ երրորդ տասնօրյակից դրամի դիրքերը եվրոյի և ռուբլու նկատմամբ պահպանվել են` արժևորվելով եվրոպական արժույթի նկատմամբ և արժեզրկվելով ռուսական արժույթի նկատմամբ, ինչին զուգընթաց դիտվել է դոլարի նկատմամբ արժևորում: Դեկտեմբերից դրամը սկսել է արժեզրկվել ռուբլու նկատամբ, շարունակել է արժևորվել եվրոյի նկատմամբ` նման միտում դրևորելով նաև դոլարի նկատմամբ: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից հազվադեպ է գործել – մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2 950 դոլար և մայիսին`800 հազ.դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Կենտրոնական բանկն առաջին կիսամյակում դոլար է գնել հունիսին (50.2 մլն.դոլար) և ապրիլին (2.4 մլն.դոլար), և վաճառել` հունվարին (53.1 մլն.դոլար) և փետրվարին (41.5 մլն.դոլար):

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածքում բարձրացրել է ամենօրյա ծավալները, առավելագույն ծավալն արձանագրելով ուրբաթ օրը` 7,2 մլն դոլար, և երկուշաբթի օրը` 6 մլն դոլար,  իսկ նվազագույնը հինգշաբթի  օրը` 1,6 մլն դոլար: Ընդհանուր հաշվով, արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալը կազմել է 22,074 մլն դոլար (նախորդ շաբաթ`  13,789 մլն դոլար), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 482,01 դրամ/1դոլար մակարդակում (նախորդ շաբաթ`485.28 դրամ/1դոլար): Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը կտրուկ փոխել է դինամիկան` 36%-ից մինչև 44% աճ, իսկ եվրոյի առքի գործարքներում` 26%-ից մինչև 55% աճ, իսկ վաճառքի գծով դոլարով գործարքների աճը դանդաղել է 39%-ից մինչև 4%, եվրոյով գործարքների գրեթե պահպանված թրենդի դեպքում, 23%` նախկին 28% դիմաց: Այդ ֆոնին  ռուբլիով գործարքներում դրսևորել է բազմակողմանի դինամիկա. առքը 23% անկումից հետո արձանագրել է  11% աճ, իսկ վաճառքի անկման տեմպերն զգալիորեն դանդաղել են` 54%-ից մինչև 3% անկում: Արդյունքում` գնվել է 131 մլն դոլար, 481,28 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 14,9 մլն եվրո, 499,32 դրամ/1եվրո փոխարժեքով և 1.1 մլրդ ռուբլի 7.78 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 119,8 մլն դոլար, 482,42 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 15,7 մլն եվրո, 504.75 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 341,7 մլն ռուբլի 7,91 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:

 

Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (դեկտեմբերի 12-17) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել են 39,1 մլրդ դրամի և 69,6 մլն դոլարի վարկեր: Հաշվետու շաբաթվա ընթացքում դրամային վարկերի անկման միտումն արագացել է, իսկ դոլարային վարկերի աճի վեկտորը փոխարինվել է անկմամբ: Մասնավորապես, դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 14%-ով` նախորդ շաբաթվա 5%-ի դիմաց, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 24%-ով` նախորդ շաբաթվա  61% աճի դիմաց:

 

Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները  դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամ/դոլարից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել միայն երրորդ տասնօրյակից, ամրապնդվելով 476 դրամ/դոլար մակարդակում, հետագայում վերադառնալով 477 դրամ/դոլար մակարդակ: Օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 475 դրամ/դոլար մակարդակում մնալով այդ դիրքում նաև սեպտեմբերի սկզբին, որից հետո արժևորումը շարունակվեց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 474 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Հոկտեմբերին դրամը դոլարի արժեզրկվեց մինչև 476 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժևորվեց մինչև 521 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ մնաց 7.5 դրամ/ռուբլի մակարդակում: Նոյեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 480.5 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ ամրապնդվեց 511 դրամ/եվրո մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ 7.4 դրամ/ռուբլի մակարդակում: Դեկտեմբերի առաջին տասն օրում դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ շարունակվել է, զուգահեռաբար թուլացնելով դիրքերը եվրոյի և ռուբլու նկատմամբ, բայց երկրորդ տանսօրյակում դրամը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է, ռուբլու նկատմամբ շարունակել է թուլանալ, իսկ դոլարի նկատմամբ պահպանել է դիրքերը: Երրորդ տասնօրյակից դրամի վարքագիծը եվրոյի և ռուբլու նկատամբ պահպանվել է` եվրոպական արժույթի նկատմամբ արժևորում և ռուսական արժույթի նկատմամբ  արժեզրկում, ինչին զուգընթաց դիտվել է դոլարի նկատմամբ արժևորում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.12.2025
RUB4.84-0.02
USD381.46-0.09
EUR449.97-0.14
GBP515.54-0.09
CAD279.010.47
JPY24.46-0.01
CNY54.380.09
CHF484.760.19