Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 17:01
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանում ամփոփվել են ատոմային էներգետիկայի մասին լավագույն նյութի մրցույթի արդյունքները

Հայաստանում ամփոփվել են ատոմային էներգետիկայի մասին լավագույն նյութի մրցույթի արդյունքները

Արմինֆո. Ավարտվել է ատոմային էներգետիկայի մասին լավագույն նյութի մրցույթը, որն անց էր կացնում «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (կրճատ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված և գործող ԶԼՄ-ների լրագրողների շրջանում:

Ըստ հաղորդագրության, մրցույթի կազմկոմիտեն հաղթող է ճանաչել «Գոլոս Արմենիա» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի հատուկ թղթակից Լիանա Գյոզալյանին և ԱրմԻնֆո լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ավանեսովին:

Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ – հայկական արտադրության «ԱրմԹաբ» պլանշետներ, որոնք լրագրողներին կօգնեն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման գործում: «Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և ցանկանում աշխատանքի նոր և արդիական թեմաներ, հաջողություններ և հաղթանակներ մասնագիտական դաշտում»,-ասված է Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ: