Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016 18:28
Ալինա Հովհաննիսյան

Բիբլոս Բանկ Արմենիան մայր կառույցի ներդրումների հաշվին կատարել է ընդհանուր կապիտալի նորկատիվը

Բիբլոս Բանկ Արմենիան մայր կառույցի ներդրումների հաշվին կատարել է ընդհանուր կապիտալի նորկատիվը

Արմինֆո. Բիբլոս Բանկ Արմենիան մայր կառույցի`Byblos Bank SAL-ի ներդրումների հաշվին կատարել է ընդհանուր կապիտալի նորմատիվային պահանջը: Դեկտեմբերին տեղի ունեցած 5.2 մլն.դոլար համալրման արդյունքում բանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 30 մլրդ դրամը, որի նվազագույն չափը 2017 թվականի հունվարի 1-ից պետք է լիներ 30 մլրդ դրամ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին բացատրել են բանկում, կապիտալը համալումը կատարվել է փուլերով - հունիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին: Մասնավորապես, հունիսի համալրումը տեղի ունեցավ 15.7մլրդ.դրամի փակ էմիսիայի միջոցով, որն ամբողջովին գնեց մայր կառույցը: Դրանից հետո, սեպտեմբերին և դեկտեմբերին, իսկ մայր կառույցը կապիտալը համալրեց 15.7 մլն-ի սուբօրդինացված վարկերի միջոցով, մասնավորապես սեպտեմբերին $ 10,5 մլն ներդրվեց կապիտալում, իսկ մնացած $ 5.2 մլն –ը`դեկտեմբերին:

Ըստ ԱրմԻնֆո գորչծակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Բիբլոս Բանկ Արմենիայի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 21,9 մլրդ դրամ, ակտիվները`59,8 մլրդ դրամ, զուտ վարկային ներդրումները`19,7 մլրդ դրամ (50% -ն ուղղված է տնտեսությանը), պարտավորությունները`37,9 մլրդ դրամ: Բանկի կուտակված վնասը կազմել է 2,9 մլրդ դրամ, իսկ առաջին 9 ամիսներին վնասը տարեկան կտրվածքով նվազել է 1.3 մլրդ, մինչև 4.6 մլն դրամ, իսկ միայն երրորդ եռամսյակում հաջողվել է վնասը փոխարինել 187.3 մլն դրամ եկամուտով:

Նշենք, որ Byblos Bank" SAL-ը ներկայացված է 12 երկրներում: Բիբլոս Բանկ Արմենիան հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Բանկն ունի ընդամենը երկու մասնաճյուղ: Ի սկզբանե բանկի բաժնետերերն էին` Byblos Bank SAL - 65%, ՕՊԵԿ - 25% և KfW - 10%, բայց 2016-ի հունիսից Byblos Bank SAL-ը դարձավ Բիբլոս Բանկ Հայաստանի միանձնյա սեփականատերը: