Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016 22:42
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. 2016 թվականին հաջողվել է ապահովել գնային և ֆինանսական կայունություն

ՀՀ ԿԲ. 2016 թվականին հաջողվել է ապահովել գնային և ֆինանսական կայունություն

Արմինֆո. 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկը հետևողական աշխատանքի և նվաճած վստահության շնորհիվ ապահովել է գնային և ֆինանսական կայունություն և զգալիորեն մեղմել է գնաճային սպասումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ իր ելույթում:

Նրա ասելով, գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝

մասնավորապես երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար:

Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում

աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 3.5 տոկոսով:

«Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք

աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու

զգուշավորությամբ», - նշել է ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանի հավաստմամբ, բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ այն է.

1. Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների

կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների

գնողունակության պահպանման միջոցով:

2. Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը

խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով:

3. Նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը:

ԿԲ նախագահի ասելով, տարին նշանակալի էր նաև Կենտրոնական բանկի մյուս կարևոր խնդրի` ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը: Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի

ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Նա ընդգծել է, որ տարին նշանավորվեց նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով: «Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում.  ընդլայնվել են բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման

հնարավորությունները,  ստեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր,  ավելացել է բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը,  գործել է սիներգիայի էֆեկտը, այն է՝ համատեղվել են միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը, 2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ», - նշել է Արթուր Ջավադյանը:

Նրաա սելով, բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը

տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական

համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը:

«Այսօր Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ

դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման

պայմանների վրա: Բացի այդ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և

շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը

մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով», - հաղորդել է ԿԲ նախագահը:

Նրա հավաստմամբ, այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը: Ակտիվորեն գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբվարկավորման գործընթացը: «Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին:

Շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը կշարունակվեն նաև հաջորդ տարիներին: Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններով հիմք դրվեց նաև հաջորդ տարիներին կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնման և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման ու խթանման խորացմանը», - ասել է ԿԲ նախագահը:

 Նա նաև ընդգծել է, որ ֆինանսական կրթությունը Կենտրոնական բանկի առաջնահերթություններից է: 2016 թվականի ընթացքում շարունակվել են ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես` ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովի կողմից մշակվել և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են ընտրված այն 4 առարկաները, որոնցում ներդրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը:

Ամփոփելով` Արթուր Ջավադյանը նշել է, որ Կենտրոնական բանկի անձնակազմը

արդյունավետ աշխատելու պատասխանատվության զգացումով ու պատրաստակամությամբ է մուտք գործում 2017 թվական:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նախաշեմին Հայաստանի ֆինանսական համակարգում կա 17 բանկ, 33 վարկային ընկերություն և 6 ապահովագրական ընկերություն: 215-2016թթ. բանկային շուկայից դուրս են եկել «Պպոկրեդիտբանկը» (միավորվել է Ինեկոբանկի հետ), «ԲՏԱ Բանկը» (միավորվել է Արդշինբանկի հետ), «Գազպրոմբանկի» «Առեկսկիմբանկ խումբը» (միավորվել է Արդշինբանկի հետ) և «Զարգացման հայկական բանկը» (միավորվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ):