Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016 18:05
Ալինա Հովհաննիսյան

Քարքարում իրականացված հորատումները դրական արդյունքներ են ցույց տվել

Քարքարում իրականացված հորատումները դրական արդյունքներ են ցույց տվել

Արմինֆո. Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները բավական դրական արդյունքներ են տվել։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, այդ առնչությամբ գերատեսչության փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է, որ

փորվել է երկու հորատանցք. մեկը 1500 մետր, մյուսը՝ 1684 մետր խորությամբ, հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին:

 

«Սակայն նախնական տվյալներով, խորհրդատուները նշում են, որ 2,5 հազար մետր խորության վրա կարող ենք ունենալ 180 աստիճան ջերմություն և համապատասխան հեղուկ, որը լավ նախադրյալ է համակարգային երկրաջերմային կայանի կառուցման համար»,- հայտնել է նա:

 

Աղբյուրի համաձայն, նախատեսվում է շուրջ 30 մեգավատ հզորությամբ կայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ։ Այն Հայաստանի ներքին սպառման  3 տոկոսն է: «Պետք է նաև նշեմ, որ նման երկրաջերմային տեղանքներ ունենք ոչ միայն Սիսիանում, այլև Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում»,- ասել է փոխնախարարը: