Երկուշաբթի, 9 Հունվարի 2017 17:50
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի արդյունաբերական հատվածում 2016 թվականի 11 ամիսներին աճի տեմպերն արագացել են մինչև 6.8%, նախորդ տարվա 4.6% փոխարեն

Հայաստանի արդյունաբերական հատվածում 2016 թվականի 11 ամիսներին աճի տեմպերն արագացել են մինչև 6.8%, նախորդ տարվա 4.6% փոխարեն

Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8% (նախորդ տարվա աճը`4.6%), կազմելով 1.285 տրլն.դրամ ($ 2.7 մլրդ): Դինամիկայի արագացման հիմնական շարժիչ ուժն է շարունակում մնալ լեռնահումքային ոլորտը: Սակայն, միայն 2016-ի նոյեմբերին արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 5.7% (2015-ի նոյեմբերին անկումը`1%), ապահովելով 133.4 մլրդ.դրամի ծավալ ($ 278.8):

2016-ի հունվար- նոյեմբերին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 9.8% աճ (նախորդ տարվա աճը`46.9%), մինչև 233 մլրդ դրամ: Միայն նոյեմբերին լեռնահումքային ոլորտն արձանագրել է 23 մլրդ.դրամ ծավալ, ամսական աճը`1.1%: Վերամշակող արդյունաբերության ծավալը հունվար- նոյեմբերին աճել է 7.1% (նախորդ տարվա անկումը`5.3%), մինչև 795.7 մլրդ դրամ, որից 84.2 մլրդ.դրամը`նոյեմբերին, տարեկան աճը` 5.5%:

Ընդ որում, հունվար- նոյեմբերին վերամշակող արդյունաբերության ոլորտում  ծավալների զգալի անկում է արձանագրվել ոչ մետաղական հանքավայրերի արտադրությունում (20.4%), քիմիական արդյունաբերությունում (8%), տեքստիլ արդյունաբերությունում (4,2%) տպագրության և ինֆորմացիայի կրիչների ոլորտում (0.9%): Իսկ զգալի աճ է արձանագրվել ոսկերչությունում (2 անգամ), էլեկտրական սարքավորումների արտադրությունում (44,6%), համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրությունում (30,9%), ծխախոտի արտադրությունում (23,4%): Վերամշակման արդյունաբերությունում արտադրության ծավալներով առջևում են`սննդամթերքի արտադրությունը (260.3 մլրդ. դրամ), հիմնական մետաղները (137,5 մլրդ.դրամ), ծխախոտը (119,3 մլրդ.դրամ), հյութերի արտադրությունը (99,9 մլրդ.դրամ):

Ըստ վիճակագրության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2016-ի հունվար-նոյեմբերին ավելացել է 3,1% (նախորդ տարվա աճը`4,5%), մինչև 212.3 մլրդ դրամ: Միայն նոյեմբերին աճը կազմել է 6.9%, մինչև 21.1 մլրդ դրամ: Ընդ որում,  էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը 2016-ի հունվար- նոյեմբերին ավելացել է 4% (նոյեմբերին աճը`5,2%), մինչդեռ գազի արտադրության և գազային վառելիքի համակարգի միջոցով գազի մատակարարման ծավալը կրճատվել է 0,8% (նախորդ տարվա աճը`41,1%):

Եկամուտները ջրամատակարարունից, թափոնների մաքրումից և վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի արտադրությունից, հունվար-նոյտեմբերին աճել են 6.4% (նախորդ տարվա աճը` 10,4%), մինչև 20,2 մլրդ դրամ, միայն նոյեմբերին անկումը`5,6%, մինչև 1.8 մլրդ. դրամ: Ընդ որում, այդ հատվածի աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքման, մշակման և բաշխման աշխատանքներով (տարեկան աճը`18,1%, իսկ ամսական անկումը`4,1%):

Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2015թ. արագացրել է`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը հիմնականում ապահովում էր հանքահումքային արդյունաբերության հաշվին (2015-ին` 87,8%, 2014-ին`2,5%), մինչդեռ վերամ,շակող արդյունաբերության տրանդը 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:

ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի նոյեմբերին կազմել է 478.52 դրամ/դոլար, իսկ հունվար- նոյեմբերին`480.27 դրամ/դոլար: