Արմինֆո. Հայաստանի ծառայությունների ոլորտում ծավալները 2016 թվականի հունվար-նոյեմբերին տարեկան աճը կազմել է 8%, մինչև 1.1 տրլն դրամ ($ 2.4 մլրդ), նախորդ տարվա 3% աճի փոխարեն: Միայն նոյեմբերին անկումը կազմել է 5.2%, մինչև 108.1 մլրդ դրամ ($ 226 մլն):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս ցուցանիշների տարեկան աճը պայմանավորված էր ծառայությունների ծավալների աճով` կրթության ոլորտում`մինչև 4.1%, առողջապահության ոլորտում`2.4%, անշարժ գույքի շուկայում` մինչև 6,3%, տեղեկատվության և կապի ոլորտում`0.1%, տրանսպորտի ոլորտում` 21.8%,
վարչարարական և օժանդակ գործունեություններում`2.41%: Մատուցված ծառայությունների ծավալներով առաջատարն է ֆինանսական հատվածը – 225.5 մլրդ դրամ (ընդհանուր ծավալների 19,7%-ը), տարեկան աճը`4.4%, ընդ որում, առյուծի բաժինն ընկնում է բանկերին: Երկրորդ տեղում է մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտում – 215.3 մլրդ դրամ (ընդհանուրի 18.8%-ը), տարեկան աճը`24.4%: Երրորդն է տեղեկատվության և կապի ոլորտի – 196.4 մլրդ դրամ (17,2%), տարեկան աճը`0.1%, որտեղ հիմնական բեռն ընկնում է հեռահաղորդակցության հատվածին: Չորրորդ տեղում է տրանսպորտի ոլորտը – 153.7 մլրդ դրամ (13,4%), տարեկան աճը`21.8% և հինգերորդն է տուրիզմի և հանրային սննդի ոլորտը – 85.4 մլրդ դրամ (7,5%), տարեկան անկումը`0.2%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի նոյեմբերին կազմել է 478.52 դրամ/դոլար, հունվար-նոյեմբերին`480.27 դրամ/դոլար, 2015-ի նոյեմբերի 480.15 դրամ/$ 1 և հունվար-նոյեմբերի 474.46 դրամ/$ 1-ի համեմատ:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |