
Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը համաձայն չէ հայտարարություններին, որ ինքն աշխատանքից ազատում է նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կադրերին:
Կառավարության նիստից հետո նախարարն այսօր լրագրողներին հիշեցրել է, որ վերջերս «Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ներդրումային ծրագրի գրասենյակ» և «Նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ների միավորման արդյունքում ստեղծվեց Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը: Նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որը կավարտի միաձուլումը, որից հետո կհայտարարվի Կազմակերպության ղեկավարի պաշտոնի մրցույթը:
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարար Մարտիրոսյանը պետական ապարատի օպտիմալացման քողի ներքո ազատվում է նախկին նախարարի կադրերից, նա խնդրել է ձեռնպահ մնալ նման ձևակերպումներից: «Խնդրում եմ ձեռնպահ մնալ նման ձևակերպումներից, քանի որ նախարարութունում փոխվել է ընդամենրը 2-3 մարդ, և ոչ ոք չի կարող հայտարարել, որ այդ մարդիկ եղել են որևէ մեկի դրածոները»,-հայտարարել է նմախարարը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

