Ուրբաթ, 13 Հունվարի 2017 15:35
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունն աշխատում է հանրապետությանը գազի մատակարարման տարբեր սվոպային սխեմաների շուրջ

ՀՀ կառավարությունն աշխատում է հանրապետությանը գազի մատակարարման տարբեր սվոպային սխեմաների շուրջ

Արմինֆո. ՀՀ կառավարությունն աշխատում է հանրապետությանը գազի մատակարարման տարբեր սվոպային սխեմաների շուրջ: Այդ մասին հունվարի 13-ին, ամփոփելով ՀՀ կառավարության գործունեության 100 օրը, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Վարչապետի խոսքով, Հայաստանին գազի սվոպային մատակարարումները քննարկվել են Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ 2017 թ. առաջին աշխատանքային օրը:

Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման միակ ճանապարհը մշտապես քննարկումների առարկա է դառնում՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացումների համատեքստում: Սակայն, այսօր այն անայլընտրանքային է, քանի որ Իրանից գոյություն ունեցող երկրորդ գազատարը չի կարող ապահովել անհրաժեշտ ծավալները:

ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ձգտում է Իրանի տարածքով թուրքմենական գազի սվոպային մատակարարումներ կազմակերպել: Խոսքը վերաբերում է թուրքմենական գազի Իրան մատակարարումներին, որն իր հերթին համանման ծավալներ կմատակարարի Հայաստանին: