Արմինֆո. Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում,
ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը:
Հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով, մասնավորապես, ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

