Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։ Կողմերը քննարկել են «Гражданские самолеты Сухогоե («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներե) և «Согласиеե («Համաձայնությունե) ԲԲ ընկերությունների հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝ հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100ե ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։
Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում են կողմերի մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը: Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին այս և մի շարք այլ հարցերի քննարկումը։
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |