Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով համագործակցության որակի և կողմերի միջև հաշտեցման գործերի թվով Հայաստանի Ֆինասական հաշտարարի լավագույն գործընկերներն են կրկին ճանաչվել Արդշինբանկը և ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը,: Այս մասին հունվարի 24-ին Հայստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հիմնադրման 8-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանը:
Դրա հետ մեկտեղ, 2016-ի արդյունքներով Ֆինհաշտարարը պատվոգրեր է հանձնել բանկային հատվածի և ապահովագրության ոլորտի լավագույն գործընկեր- մասնագետներին: Այսպես, քննարկվող գործերին աջակցելու համար դիպլոմներ են ստացել HSBC Բանկ Հայաստանի ավագ իրավախորհրդատու Շաքե Մանուկյանը և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ գույքային հայտերի վարչության ղեկավար Յուրի Պառավյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվակաին Ֆինհաշտարարի լավագույն գործընկերներն էին ճանաչվել Արդշինբանկը և «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը: «Լավագույն գործընկեր մասնագետ» պատվոգիրն ստացել էին Ռոզա Պեդանյանը (Արդշինբանկ) և Հայկ Մանգոյանը («ԻՆԳՈ Արմենիա»): 2014-ին լավագույն գործընկերներ էին ճանաչվել Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, «ԻՆԳՈ Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները, իսկ պարգևներն ստացել էին` Արդշինբանկ – ՌոզաՊեդանյանը և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության կորպորատիվ ապահովագրության բաժնի ղեկավար Մանե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ֆինանսական հաշտարարի ծառայությունը Հայաստանում, որը գործում է 2009 թվականի սկզբից, տրամադրվում են անվճար, իսկ հաշտարարի գործունեությունը վճարում են իրենք`ֆինանսական հաստատությունները:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

