Արմինֆո. Հայաստանը մտադիր է ստեղծել բիզնես միջավայր, որտեղ կոռուպցիոն ռիսկերը հասցված կլինեն նվազագույնի, «ՄԻՐ 24»-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, կառավարությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարի «հստակ ծրագիր»: «Նախարարների նոր կաբինետի ձևավորումից 100 օր անց մենք հաշվետվություն ներկայացրեցինք այն մասին, թե որքան նորմատիվներ են ընդունվել այդ ընթացքում, և դրանց 9%-ն ուղղված էր հակակոռուպցիոն ծրագրերին, շուրջ 10%-ը՝ բիզնես միջավայրի փոփոխմանը: Եվ ընդհանրապես մեր հակակոռուպցիոն պայքարի ռազմավարությունը, փիլիսոփայությունը միջավայրի փոփոխությունն է, ինչև թույլ է տալիս կոռուպցոին ռիսկեր»,- ասել է Կարապետյանը:
Ըստ որում, նա պարտադիր չի համարում առանձին «ինչ-որ հակակոռուցիոն կազմակերպության» ստեղծումը, քանի որ, նրա խոսքով, «փորձը ցույց է տալիս, որ «կոռուպցիան դրանից չի վերանում»: «Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիոն ռիսկերը պարզապես նվազագույնի են հասցվում: Դրանք թե օրենքներն են, մենք բավականաչափ օրենքներ ենք ընդունել, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամտի աղբյուրների հայտնաբերումը և շատ այլ բաներ»,-ասել է Կարապետյանը:
Կարապետյանն առանձնացրել է երկրում տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվները, որոնց թվում են՝ հանքարդյունաբերությունը և թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ՏՏ տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

