Արմինֆո. ԵվրԱզԷՍ-ում Հայաստանի խնդիրն է՝ աշխատել համառ, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ուղղությամբ, «ՄԻՐ 24»-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Հայաստանը, ըստ էության, միակ երկիրն է, որը շրջորեն շահել է ԵվրԱզԷՍ-ին անդամակցությունից և հաջողության հասել գյուղատնտեսության ոլորտում:
«ԵվրԱզԷՍ-ի տրամաբանությունը մեզ համար հասկանալի է և պրագմատիկ: Մենք դառնում ենք հնգյակի ակումբի անդամ, որն ունի 180-ﬕլիոնանոց շուկա: Մենք ցանկանում ենք համառորեն աշխատել այդ ոլորտում»,- հայտարարել է Կարապետյանը:
Հարցին, թե ինչպիսին է լինելու հետագա գործընկերությունը ոչ ﬕայն ԵվրԱզԷՍ-ի -ի, այլև ԱՊՀ-ի շրջանակում՝ վարչապետը պատասխանել է. «Ես դրան այսպես եմ վերաբերում. ցանկացած հարթակ, որը կարող է ակումբի անդամներին կամ հարթակի մասնակիցներին թույլ տալ պայմանավորվել և ինչ-որ հարց լուծել իրենց երկրի համար, հարկավոր է օգտագործել»: