Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017 19:08
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Ղրղզստանի ազգային բանկն ստորագրեցին փոխընբռնման և համագործակցության հուշագիր

Արմինֆո. Հունվարի 25-ին գործնական այցի շրջանակում ՀՀ ԿԲ է այցելել Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ղրղզստանի ազգային բանկի, Ղրղզստանի ազգային ժողովի, Ղրղզստանի կառավարության առընթեր Ֆինանսական շուկայի վերահսկողության և կարգավորման պետական ծառայության ներկայացուցիչներ և Ղրղզստանի բանկերի միության նախագահը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, փորձի փոխանակման շրջանակում պատվիրակության անդամներին ներկայացվել են Հայաստանի դրամական փոխանցումների ազգային համակարգը, ՀՀ վճարային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, ՀՀ ԿԲ փորձը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ՀՀ-ում ֆինանսական հաշտարարի գործունեությունը, վարկային բյուրոյի գործունեությունը, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման և ներդրման փորձը, ինչպես նաև ՀՀ ֆինանսաբանկային համակարգին վերաբերող այլ հարցեր:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովը ստորագրել են փոխընբռնման և համագործակցության հուշագիր ՀՀ ԿԲ և Ղրղզստանի ազգային բանկի միջև:    

Այցի շրջանակում hանդիպումներ են նախատեսված ԱրՔա-ում, ԱՔՌԱ վարկային բյուրոյում և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում: