Հինգշաբթի, 26 Հունվարի 2017 15:35
Նաիրա Բադալյան

Հայաստանում կմշակվի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

Արմինֆո. Հայաստանում կմշակվի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը: