Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների և պետական կառավարման համապատասխան այլ մարմինների հետ քննարկել 2017թ. ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշի վրա, որով, ունենք ցածր արդյունքներ:
«Մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև ս.թ. փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը»,-նշել է վարչապետը: