Հինգշաբթի, 26 Հունվարի 2017 15:59
Նաիրա Բադալյան

Հայաստանում «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը դարձնում են ավելի մատչելի

Արմինֆո. ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել վերանայել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի պայմանները:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը:

 

Հանձնարարվել է նաև ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել ՀՀ կենտրոնական բանկի հետ: