Հինգշաբթի, 26 Հունվարի 2017 19:12
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները դանդաղեցրել են աճի տեմպերը

Հայաստանում թանկարժեք մետաղների գները դանդաղեցրել են աճի տեմպերը

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները տարեսկզբից սկսել են դանդաղեցնել աճի տեմպերը, առայժմ ոսկու և արծաթի շնորհիվ պահպանելով դրական դինամիկա: Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղները թանկացել են 0.5%, նախորդ շաբաթվա` 3.3% աճի փոխարեն:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունվարի 23-29-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18860,09 դրամ (շաբաթվա աճը` 1.6%), արծաթ – 264,98 դրամ է (շաբաթական աճը`1.4%), պլատինիում – 15200.65 դրամ (շաբաթվա անկումը` 0.3%), պալադիում - 11792,31 դրամ (շաբաթվա անկումը`0.6%):