
Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով նախարարի վերջին շրջայցի արդյունքները։
Ինչպես Արմաինֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,
նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի ուշ երեկոյան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անակնկալ շրջայց էր կատարել մի քանի մարզերի ավտոճանապարհներով: Ընդհանուր առմամբ, ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների վիճակը գնահատելով բավարար, նախարարն ընդգծել էր նաև նկատած թերությունները: «Մինչև ուշ գիշեր շրջեցինք տարբեր մարզերով, ձնամաքրման աշխատանքներն ընթանում են: Ճանապարհաշինարարների աշխատանքների և’ դրական, և’ բացասական մասերը տեսանք: Գնահատում ենք լավ աշխատողների ջանքերը, իսկ գործում թերացողների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել էր նախարարը:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

