Երեքշաբթի, 31 Հունվարի 2017 17:09
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականին կրճատվել է 6.2%

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականին կրճատվել է 6.2%

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականին կազմել է 7315.2 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 6,2%, իսկ միայն դեկտեմբերին աճել է 12.4%, մինչև 700.6 մլն. կՎտժ:  

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականին  ՋԷԿ-երը 7.8% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 2581.5 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 6.6%՝ մինչև 2351.2 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ը կրճատել է 14.6%՝ մինչև 2380.5  մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում ​​արտադրվել է 90  հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը` 43.7%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.8 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 51.4%:

 

Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%: