Երեքշաբթի, 31 Հունվարի 2017 17:44
Նաիրա Բադալյան

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն 2016 թվականի ընթացքում պետբյուջե է վերականգնել ավելի քան 787 մլն.դրամ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն 2016 թվականի ընթացքում պետբյուջե է վերականգնել ավելի քան 787 մլն.դրամ

Արմինֆո. ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժինը 2016թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնել 787 մլն դրամից ավելի գումար:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, բաժինը նախորդ տարի Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից իրավախախտումների վերաբերյալ ստացել է 1433 փաստաթուղթ, որոնց վերլուծությունը կատարել է սեղմ ժամկետներում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների գործունեության խոչընդոտումը:

Փաստաթղթերի վերլուծությունը կատարվել է սեղմ ժամկետներում: