Արմինֆո. 2016 թվականին հայ սպառողների ծախսերն ինտերնետում ավելացել են 25%, իսկ վճարումների թիվը` 50%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յանդեքս.Դենգի մամուլի ծառայությունից, Հայաստանի բնակիչների միջին վճարները մի փոքր կրճատվել են, 3342 դրամից մինչև 2820 դրամ (ՌԴ ԿԲ փոխարժեքով`31.01.2017): 12 ամիսներին յուրաքանչյուր օգտատեր ցանցում միջին հաշվով կատարել է 9 գնում, 25 334 դրամ ընդհանուր գումարով, ինչը մոտ 15% ցածր է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Աղբյուրի համաձայն, 2016-ին Հայաստանում ամենազանգվածային վճարումները կատարվել են առցանց-խաղերի, բջջային կապի, սոցցանցերի վճարային օպցիոնների և ինտերնետ-խանութների պտվերների ոլորտներում: Օգտատերերը նաև ակտիվորեն փոխանցումներ են կատարել բարեգործությանը, որոնց թիվն աճել է 4.6 անգամ:
2015 թվականի համեմատ ինտերնետ խանութների միջոցով գնումներն ավելացել են 2 անգամ: Այդ խանութներից հիմնականում գնվել են` հագուստ և կոշիկ, գրքեր, տնային ապրանքներ և հոբբի, ավտոմեքենաների աքսեսուարներ: Հագուստի պատվերներն ավելացել են 3.7 անգամ: Զգալի աճել է կոսմետիկայի և պարֆյումերիայի, ինչպես նաև առողջության հետ կապված ապրանքների պատվերները, մոտ 7 անգամ: Իսկ կենցաղային տեխնիկան այնքան էլ պահանջված չի եղել: Ամենամեծ գնումները եղել են վերանորոգման, կոսմետիկայի և պարֆյոմերիայի գծով, համապատասխանաբար կազմելով` 67 883, 31 749 և 17 1999 դրամ: Տան համար ապրանքների համար միջին հաշվով ծախսվել 15,732 դրամ ավտոմեքենաների աքսեսուարների համար` 12,390 ՀՀ դրամ, առցանց-խաղերի վճարներն աճել են 1,8 անգամ, բջջային կապի վճարները` ավելի քան 15%, իսկ սոցիալական ցանցերում օպցիաների վճարները նվազել են մոտ 5%:
Ըստ աղբյուրի, 2016 թվականին Հայստանի բնակիչները միջինհաշվով մեկ անգամ գումար են ծախսել ավիատոմսերի վրա - 118 819 դրամ, ինչը 10% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Գնացքի տոմսերի միջին վճարն անցյալ տարի կազմել է 5828 դրամ:
Ըստ Յանդեքս.Դենգի վերլուծաբանների, 2016-ին ինտերնետում ամենից շատ ծախսել են Երևանի, Գյումրու, Հրազդանի և Աբովյանի բնակիչները: Ընդ որում, վերջին երկուսում աճը կազմել է 1.5 անգամ, իսկ Գյումրիում, հակառակը, նվազել է ավելի քան 15%: Ամենաշոշոր վճարները կատարել են Երևանի բնակիչները`8803 դրամ, ինչպես նաև Հրազդանի բնակիչները` 7507 դրամ: Գյումրիում օգտատերեը մեկ անգամ միջին հաշվով ծախսել են 4931 դրամ, Աբովյանում`4809 դրամ:
Նշենք, որ հետազոտությունում հաշվի է առվել Հայաստանի բնակիչների վճարները Յանդեքս.Դենգի համակարգի միջոցով 2016 և 2015 թվականներին:
Հիշեցնենք, որ Յանդեքս.Դենգի համակարգն ամենատարածված էլեկտրոնային վճարային ծառայություն է Ռունետում, ըստ TNS-ի 2016 թվականի տվյալների, որը թույլ է տալիս վճարել և վճարներ ընդունել էլեկտրոնային փողերով, կանխիկ, ինչպես նաև Visa և MasterCard բանկային քարտերով: Մինչև 2016-ի աշունը համակարգոն ուներ մոտ 28 մլն. գրանցված դրամապանակ, ամեն օր բացվում է մոտ 15 հազար նոր դրամապանակ: Յանդեքս.Կասսան Յանդեքս.Դենգի համակարգի ունիվերսալ լուծումն է, որը կայքերին թույլ է վճարման անդորրագրերը կարգավորել ամենատարածված վճարային մեթոդներով` էլեկտրոնային դրամապանակներից, բանկային քարտերից միջոցով, ինտերնետ-բանկինգով, հաշիվներից, բջջային համարներից, QR-կոդերով և կանխիկ միջոցներով` ԱՊՀ երկրների շուրջ 250 հազար վճարման կետերից: Ըստ MARC-ի և Տեգլայնի հետազոտությունների, Յանդեքս.Կասսան Ռուսաստանում ամենատարածված վճարային լուծումն է, որին այսօր միացած է ավելի քան 75 հազար օնլայն խանութ: Յուրաքանչյուր վայրկյան այդ ծառայությունով անցնում է մինչև 600 վճարում: Ըստ MARC միջազգային հետազոտական ընկերությանը տվյալների, 2016 թվականին Յանդեքս.Կասսան եղել է ամենատարածված վճարային լուծումը Ռուսաստանում: